Բավ է պառակտվել
25-06-2015 15:45

Հովհաննես Դավթյանը Բաքվում կպայքարի բրոնզե մեդալի համար

Եվրոպական առաջին ամառային խաղերի ձյուդոյի մրցաշարը մեկնարկեց այսօր: Մեր մարզիկներից առաջինը տատամի դուրս եկավ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Հովհաննեսն այս տարի լավ արդյունք է ցույց տալիս և դրա շնորհիվ էլ իր քաշում ունի 5-րդ վարկանիշը: Գյումրեցի ձյուդոյիստը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը սլովակ Տռբովիչն էր, ով նախորդ փուլում առավելության էր հասել թուրք Կաբայի նկատմամբ: Այս մասին մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Մեծ դժվարությամբ, ոսկե ժամանակում կատարելով հնարք ու վաստակելով միավոր, Հովհաննես Դավթյանը հաղթեց սլովենացի Մաթիաս Տռբովիչին ու նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր: Այդ փուլում մեր ձյուդոյիստը պարտվեց շիդոյով (զգուշացմամբ) և այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար: Վաղը տատամի դուրս կգա նաև Ժաննա Ստանկեվիչը: Մեր ձյուդոյիստն առաջին գոտեմարտում ուժերը կչափի բրիտանացի Էդվարդսի հետ: Հայաստանի հավաքականի երրոորդ ներկայացուցիչը՝ Դավիթ Նիկողոսյանը, տատամի դուրս կգա հունիսի 26-ին: Նա պայքարը կսկսի 1/16 եզրափակչից: Դավիթ Նիկողոսյանի առաջին մրցակիցն իսրայելցի Մուկին է: