Բավ է պառակտվել
29-11-2014 10:17

Նախարար Գաբրիել Ղազարյանը պաշտոնական այցով Թբիլիսիում է

Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն  նոյեմբերի 28-ին, Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հետ ստորագրել է 2015-2016 թվականների գործողությունների ծրագիր՝ ուղղված Հայաստանի Հան­րապե­տության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև կնքված սպորտի և երի­տասարդության հարցերի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացմանը: Ստորագրման արարողությունից հետո նախատեսվում է երկու երկրների նախարարների այցելությունը Սպորտի և ֆիզիկական կրթության համալսարան ու Օլիմպիական ռեզերվի պատրաստման կենտրոն, որտեղ կքննարկվեն երկու երկրների հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: