Բավ է պառակտվել
14-07-2014 12:19

Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի հավաքականին շնորհավորել է

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Գերմանիայի հավաքականին 2014-ի Աշխարհի առաջնության չեմպիոն դառնալու կապակցությամբ:

-Շնորհավորում եմ Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականին, - ֆեյսբուքյան էջում գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը Մարիո Գյոտցեի գոլի շնորհիվ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթեց արգենտինացիներին ու դարձավ չեմպիոն: