Բավ է պառակտվել
21-01-2014 12:18

Այսօր Հենրիխ Մխիթարայանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է: Հենրիխ Մխիթարյանը իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»։ Այս ակումբում նա անցկացրեց երեք ու կես տարի՝ խաղալով 89 խաղ, խփելով 35 գնդակ։ «Փյունիկում» և Հայաստանի ազգային հավաքականում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը արժանացավ 2009 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին։ 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ։ Նա իր առաջին գոլը խփեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում՝ Բելառուսի Պրեմիեր լիգան ներկայացնող "Պարտիզան" դեմ խաղում, իսկ թիմը հաղթեց 3-0 հաշվով։ 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Հենրիխի տրանսֆերի դիմաց «Մետալուրգը» ստացավ 7.5 մլն դոլար։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվեց գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 մլն եվրո վճարեց, որով Հենրիխը դարձավ դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։ Այժմ հայ կիսապաշտպանը համարվում է «Բորուսիայի» և Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ։