Բավ է պառակտվել
22-10-2014 11:14

Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկներից 2-ը հաղթել են

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները: Երեկ՝ հոկտեմբերի 21-ին կայացած մենամարտերում 4 հայ բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ տոնեցին: 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը առավելության հասավ սերբ ֆլորան Սաբոյի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Գնել Մուրադյանը հաղթեց լեհ Միլոշ Վոդեսկուն: Երեկ մենամարտած մեր մյուս բռնցքամարտիկները՝ 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը պարտություն կրեցին և դուրս մնացին հետգա պայքարից: