25-02-2014 12:22

Հայերին վիավորած թուրք մարզիկը կարող է զրկվել 2016թ-ի Օլիմպիական խաղերի մասնակցությունից

Թուրք ըմբշամարտիկ Ռըզա Քայալփիի հարցը քննարկվում է Միջազգային օլիմպիական կոմիտեում, հնարավոր է, որ նա զրկվի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Այս որոշումը կայացվել է, քանի որ նա Ստամբուլի Գեզի պուրակի համար բողոքի ակցիաների ընթացքում հայերին վիրավորավորել էր:

Հիշեցնենք, որ,մարզիկը հայտարարել էր, թե Գեզիի դեպքերը ՛՛հայերի ձեռքի գործն են՛՛, իսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն դա կարող է որպես ՛՛ռասիստական հայտարարություն՛՛ որակել։

Ավելի վաղ այդ հայտարարության համար նա 6 ամիս ժամկետով որակազրկվել էր, սակայն թուրքական պատկան մարմինները կարողացել էին հասնել նրան, որ Ռըզա Քայաալփի պատիժը հետաձգվի, որ նա կարողանա մասնակցել 2013թ.-ի սեպտեմբերի 16-22-ը կայացած Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։

Մրցմանը նա բրոնզե մեդալ էր նվաճել, սակայն երբ պարզվել էր, որ երկրորդ տեղը գրաված իրանցի մարզիկը խթանիչներ է օգտագործել, Ռըզա Քայաալփի մեդալը վերածվել է արծաթի։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան չէր կարողացել քննարկել թուրք մարզիկի հարցը, քանի որ հիվանդացել, ապա մահացել էր ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նախագահը, իսկ նրան փոխարինող չէր նշանակվել։

Այժմ նախատեսվում է, որ կառույցի նիստը տեղի է ունենալու փետրվարի 28-ին, Հռոմում։ Եթե նիստի ընթացքում Ռըզա Քայաալփին 6 ամսով որակազրկելու որոշումը հաստատվի և ՛՛ռասիստական՛՛ որակվի, ապա Միջազգային օլիմպիական կոմիտեն կարող է նրան զրկել 2016թ.-ի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։