01-08-2015 00:05

Հայաստանում կանցկացվեն ԱՊՀ ռազմամարզային խաղեր

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Արկադիյ Բախինը հանդիսությամբ փոխանցեց ԱՊՀ անդամ երկրների ռազմասպորտային խաղերի դրոշը Հայաստանի պատվիրակության պետին: Հաջորդ խաղերը կայանալու են Հայաստանում: «ԱՊՀ երկրների միջև բարեկամական մրցությունները տարեցտարի առավել ճանաչված են դառնում: Կրկնակի նշանակալի է այն փաստը, որ այս խաղերը անց են կացվելու Հարավային Կորեայում կայանալիք Միջազգային 6-որդ ռազմամարզային խաղերի նախօրեին, որտեղ հավաքվելու են ուժեղագույն մարզիկ զինծառայողները ամբողջ աշխարհից: Նախորդ խաղերը ապացույց էին այն փաստի, թե որքան մեծ է մեր երկրների ձգտումը և պատրաստակամությունը ռազմասպորտային խաղերում և առհասարակ ռազմական սպորտի ոլորտում համագործակցելու»,- ասաց պաշտոնյան ԱՊՀ դաշնակից բանակների առաջին ռազմասպորտային խաղերի փակման ժամանակ, որը տեղի էր ունեցել Բանակի Մարզային Կենտրոնական Ակումբում: 

Նա արտահայտեց իր վստահությունը առ այն, որ նմանատիպ միջոցառումները իրենց հիմնավոր ներդրումը կկատարեն երկրների միջև ռազմական համագործակցության համար: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց խաղերի դատավորներին և զինծառայողներ պարգևատրեց ռազմական համագործակցության ամրապնդման համար: ԱՊՀ առաջին ռազմասպորտային խաղերին, որոնք նվիրված էին Հայերնական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին, մասնակցում էին Հայաստանի, Բելորուսիայի, Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի զինված ուժերի ուժեղագույն սպորտսմենները: Մարզային իրադարձության ժամանակ մեդալների 85 հավաքածուների համար պայքարում էին 228 զինծառայողներ: Առաջին խաղերի ծրագրում ներառված էին ռազմական ձեռնամարտը, ձյուդո, ծանրամարտը, լողը, հրաձգությունը, ամառային սպայական եռամարտը, մարզական կողմնորոշումը, միջազգային ռազմական հնգամարտը, հրամանատարային մեկնարկները և ռազմական բազմամարտը: Զինծառայողների համար խաղերի անցկացման որոշումը կայացվել էր ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ, որը նախագում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: