Բավ է պառակտվել
04-03-2014 12:11

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Ռուսաստանում է

  

Այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, չարտերային ուղիղ չվերթով մեկնել են Ռուսաստան, որտեղ վաղը` մարտի 5-ին, տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ: Ինչպես Կրասնոդարից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Ինտուրիստ» հյուրանոցում: Այսօր երեկոյան, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի «Կրասնոդար» ակումբի Ակադեմիայում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ Ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: