Բավ է պառակտվել
05-02-2014 10:05

Հայերի հետ խաղը պարզապես քաղաքական քայլ է. Դմիտրի Սելյուկ

 2014թ-ի աշխարհի առաջնության շրջանակներում, ռուս ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, լրագրողների հետ հանդիպմանը, ռուսաստանի հավաքականի մրցակիցներին մասին իր տեսակետն է հայտնել: Ըստ գործակալի դրական գնահատանքի են արժանի Թունիսի և Ալժիրի հավաքականները, նա նշել է , որ թունիսցիները հեշտ մրցակիցներ չեն և բավականին դժվար է նրանց դարպասը գրավելը:
Ինչ վերաբերում է հայերին: Սելյուկը, որպես մրցակիցներ սկսել է ծաղրել Հայաստանի հավաքականին, բացարձակապես մոռանալով էթիկայի կանոնների մասին:
«Հայերի հետ խաղը պարզապես քաղաքական քայլ է։ Նույն հաջողությամբ կարելի էր հացի գործարանի հավաքականի հետ խաղալ։ Գոնե պետք էր Ուկրաինայի հետ պայմանավորվել, որ և՛ քաղաքական քայլ կատարվեր, և՛ սպորտային։ Ուկրաինացիները հաստատ չեն ցանկանում պարտվել ռուսներին, այդ պատճառով գոնե առավելապես կկենտրոնանան խաղի վրա»: