Բավ է պառակտվել
18-11-2013 13:08

Լեհաստանում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը

Երեկ՝ նոյեմբերի 17-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունում Ադրբեջանը դարձավ չեմպիոն: Հայաստան-Ադրբեջան խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2: Ադրբեջանը վաստակած 14 միավորով անհասանելի դարձավ մոտակա մրցակիցների համար և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, հաղորդում է armsport.am-ը:

Հայաստանը գրավեց չորրորդ տեղը, քանի որ Ռուսաստանն իր հերթին 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ, ինչի արդյունքում 13 միավորով հավասարվեց Հայաստանին ու Ֆրանսիային: Լրացուցիչ ցուցանիշով Ֆրանսիան դարձավ արծաթե, իսկ նրան հաղթած Ռուսաստանը՝ բրոնզե մեդալակիր:

Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 12 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով վրացուհիները 4-րդն են, իսկ մեր ընտրանին` 5-րդը:

Չեմպիոն հռչակվեց Ուկրաինայի հավաքականը: Ռուսաստանի հավաքականին բաժին հասան արծաթե, իսկ Լեհաստանին` բրոնզե մեդալները: