10-01-2014 16:24

Հայաստանը ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հետ

Հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մայնցում կայանալիք հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար Աշխարհի 2014 թ. առաջնությունից առաջ: