Բավ է պառակտվել
10-10-2013 16:37

Բուլղարիան սպառնում է Հայաստանի դեմ բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, Բուլղարիայի ազգային հավաքականը ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ հայ երկրպագուները ոչ այնքան բարեկամաբար են դիմավորել հյուրերին, գրում է armsport.am-ը:

Gong.bg - ի փոխանցմամբ, այդ առիթով, Բուլղարիայի ֆուտբոլային միության նախագահ Բորիսլավ Միխայլովը, ով նույնպես իր երկրի պատվիրակության կազմում ժամանել է Երևան, խոստացել է, որ կատարվածի առնչությամբ իրենք մտադիր են բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին:

Հայաստան–Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11–ին` տեղական ժամանակով ժամը 19:00–ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում: