Բավ է պառակտվել
24-09-2013 21:43

Գյումրիի «Շիրակը» չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիր

Սուպերգավաթի խաղում Գյումրիի «Շիրակը» նվազագույն հաշվով առավելության հասավ Երևանի «Փյունիկի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն, ով առաջին խաղակեսում ևսմեկ 100 տոկոսանոց գոլային պահ կորցրեց: Մեկնարկային 45 րոպեներն անցան «Շիրակի» առավելությամբ եւ ավարտվեցին 1:0 հաշվով:

Ընդմիջումից հետո «Շիրակի» խաղացող Բորիս Կադիոն 86-րդ րոպեին երկրորդ գնդակն ուղարկեց «Փյունիկի» դարպասը:

Հայաստանի Սուպերգավաթ 

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 2:0

Սերժ Դեբլե, 28, Դիդյե Բորիս Կադիո, 86