Բավ է պառակտվել
21-12-2015 10:10

Հրանտ Մելքումյանը Եվրոպայի արագ շախմատի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել

Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զբաղեցրել է Եվրոպայի արագ շախմատի առաջնության երկրորդ տեղը` հնարավոր 11 միավորից հավաքելով 9,5 միավոր, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։ Եվրոպայի արագ և բլից շախմատի առաջնությունն անցկացվել է Մինսկում դեկտեմբերի 17–20–ը։ Հաղթողը` ռուսաստանցի Իվան Պոպովը, առաջ է անցել հայ շախմատիստից ընդամենը կես միավորով։ Երրորդ տեղը զբաղեցրել է 9 միավոր վաստակած ուկրաինացի Վադիմ Ռազինը։ Բլից առաջնությունում Մելքումյանը զբաղեցրել է 6–րդ տեղը։ Առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին Տիգրան Լ. Պետրոսյանը (բլից առաջնություն` 7–րդ տեղ, արագ շախմատ` 6–րդ տեղ), Զավեն Անդրեասյանը (համապատասխանաբար 5–րդ և 19–րդ տեղեր), Սերգեյ Մովսեսիյանը (22 և 12), Գևորգ Հարությունյանը (64 և 57) և Դավիթ Շ. Գևորգյանը (187 և 357)։ Եվրոպայի արագ և բլից շախմատի առաջնությանը մասնակցել են 30 երկիր ներկայացնող ավելի քան 1000 շախմատիստներ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 31 հազար եվրո։