13-09-2013 00:06

Իր առաջին գոլֆի մրցաշարը Շևչենկոն տապալել է

Իտալական "Միլանի", Լոնդոնի "Չելսիի" եւ Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոն որոշել է
փորձել իր ուժերը գոլֆում՝ մասնակցելով Խարկովի Superior Cup մրցաշարին, հաղորդում է ESPN-ը։
Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած առաջին փուլում "Ոսկե գնդակի" 2004-ի դափնեկիրը +12 արդյունք է ցույց տվել՝ զբաղեցնելով 118-րդ տեղը:
36-ամյա ուկրաինացու խոսքերով՝ նրան դուր է եկել նոր փորձը՝ չնայած անհաջող ելույթին:
"Սա ընդհանրապես այլ խաղ է, երբ դու անընդհատ գտնվում ես ճնշման տակ։ Սակայն հաճույք ստացա եւ ուրախ եմ, որ այս մրցաշարում եմ,
արդյունքներն այդքան բարձր չեն",- ասել է Շեւչենկոն:

Մրցաշարին մասնակցում է նաեւ ռուս նախկին թենիսիստ Եվգենի Կաֆելնիկովը