Բավ է պառակտվել
06-02-2017 20:43

Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեց պարտության մատնել « Լեսթերին» (Տեսանյութ)

Հունվարի սկզբից Անգլիայի չեմպիոնատում «Մանչեսթեր Յունայթեդն» իր առաջին հաղթանակը տարավ: Ժոզե Մոուրինյուի թիմը 24-րդ տուրի հանդիպման ընթացքում 3:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց « Լեսթեր»-ին:
Խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խփել է այս սեզոնի ամենագեղեցիկ գոլերից մեկը:

 

«Հեքիաթն ավարտվեց: Սկսվել է իրականությունը, և մենք պետք է պայքարենք»,- այս խաղից առաջ ասել է « Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին,-« Բայց ես հավատում եմ իմ թիմին: Մենք կկարողանանք դուրս գալ այս բարդ իրավիճակից»,- հավելել է իտալացին:
Ռանյերիի լավատեսությանը նախանձել կարելի է: Մինչդեռ « Լեսթերը» Պրեմյեր-լիգայից դուրս թռչելու ռեալ վտանգի տակ է: « Մանչեսթեր Յունայթեդ»-ից կրած պարտությունը թիմի արդեն չորրորդ անընդմեջ պարտությունն էր առաջնության ընթացքում: Ընդ որում այս հանդիպումներից և ոչ մեկի ժամանակ լեսթերցիները նույնիսկ չեն բաշարել գոլ խփել:
Եվ եթե առաջին կես ժամում «Լեսթերը» դեռ դիմադրում էր, ապա դրանից հետո, «Լեսթերի» սեփական հարկի տակ միայն մի թիմ մնաց՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հաշիվը խաղի 42-րդ րոպեին բացեց Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը գնդակով անցավ խաղադաշտի կեսը՝ ճանապարհին շրջանցելով Ռոբերտ Հուտին, և գնդակն ուղարկելով Կասպեր Շմեյհելի դարպասը:
Արդեն հաջորդ հարձակման ժամանակ հյուրերը Զլատան Իբրահիմովիչի շնորհիվ կրկնապատկեցին իրենց առավելությունը: Շվեդացի խաղացողի համար այս խաղը 15-րդն էր՝ Պրեմյեր լիգայի այս տուրի ընթացքում:
Այսպիսով Զլատանը լավագույն հարձակվողների ցուցակում անցավ «Չելսիի» Դիեգո Կոստային և «Արսենալից» Ալեքսիս Սանչեսին: Ցուցակը գլխավորում է բելգիացի Ռոմելու Լուկակուն (16):
Դե իսկ «Լեսթերի» հետ հանդիպման 49-րդ րոպեին վերջին գոլի հեղինակ դարձավ իսպանացի Խուան Մատան, ով գոլ խփեց Մխիթարյանի փոխանցման արդյունքում:
Առաջնության ցանկում «Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով մնաց վեցերորդ տեղում, բայց կրճատեց հինգերորդ տեղում գտնվող «Լիվերպուլի» հետ հեռավորությունը: Այժմ «Լիվերպուլը» «Մանչեսթեր Յունայթեդից » առաջ է ընդամենը մեկ միավորով: Չորրորդ տեղում գտնվող « Արսենալը» ՝ երկու միավորով:
Ինչ վերաբերվում է «Լեսթերին», ապա Կլաուդիո Ռանյերիի թիմը մնաց 16-րդ տեղում՝ առաջնությունից դուրս թռչելու հավակնորդ «Հալլ Սիթիի» հանդեպ ընդամենը մեկ միավորի առավելությամբ: