Բավ է պառակտվել
28-08-2015 09:41

Բորուսիան ջախջախեց Օդդին. Մխիթարյանը գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ

Եվրոպա լիգայի որակավորման վերջին փուլում Դորտմունդի «Բորուսիան» պատասխան խաղում 7:2 հաշվով ջախջախեց նորվեգական «Օդդ Գրենլանդին» և նվաճեց խմբային փուլի ուղեգիր: 
Դորտմունդիցիների և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում և աչքի ընկավ խփած գեղեցիկ գոլով ու երկու գոլային փոխանցմամբ, որնք երկու դեպքում էլ հասցեագրված էին Մարկո Ռոյսին: 
Երկրորդ խաղակեսում, 64-րդ րոպեին, երբ հանդիպման ելքը գործնականում որոշված էր, 26-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինվեց: 
Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղում ռուրյան թիմը հաղթել էր 4:3 հաշվով:

Եվրոպա լիգա, որակավորման վերջին փուլ

«Բորուսիա» Դ. – «Օդդ Գրենլանդ»՝ 7:2
գոլեր. Հալվորսեն – 0:1 (19), Մխիթարյան – 1:1 (25), Ռոյս – 2:1 (27), Ռոյս – 3:1(32), Կագավա – 4:1 (40), Գյունդողան – 5:1 (51), Ռոյս – 6:1 (57), Բերգ – 6:2 (64), Կագավա – 7:2 (90)