21-06-2016 09:23

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է իր հրաժարականի մասին

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին Եվրո-2016 առաջնության խմբային փուլում Ուելսի հետ խաղից հետո (0: 3)  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարական է տվել:

«Սրանից հետո անհրաժեշտ է, որպեսզի այլ մարդ թիմին նախապատրաստի երկրի ֆուտբոլի զարգացման համար ճակատագրական մեկնարկների համար: Փորձեցի ցուցադրել իմ առավելագույնը, սակայն, ցավոք, իմ մակարդակը բավական չէր:
Այն մարդիկ, ովքեր մեզ երկրպագում էին տրիբունանեում ու հեռուստաէկրանների առջև, արժանի չէին այսպիսի խաղի: Պատրաստ եմ պատասխանատվությունն ինձ վրա վերցնել: Մենք ունեինք բավականաչափ ժամանակ, որպեսզի խաղացնեինք կազմը: Ամեն դեպքում, ոչնչի համար չեմ զղջում: Սա հրաշալի փորձ էր ինձ համար»,- ասել է Սլուցկին:

Ըստ Սլուցկու,  ռուսական թիմը հրաշալի որակավորում է ստացել: «Մենք հասել ենք եզրափակիչ փուլ` մեծ դժվարությամբ հաղթելով չորս խաղերը: Ես փորձեցի անել այն ամենը, ինչին ընդունակ եմ, բայց, ցավոք, իմ առավելագույն ջանքերը բավարար չեղան: Արդյո՞ք ձախողման պատճառը օտարերկրյա խաղացողների գերակայությունն է, կարծում եմ, ճիշտ հակառակը ...», - ավելացրեց նա: