Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել։
ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ, քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Վարուժան Սուքիասյանն ազգային հավաքականը գլխավորել է 2015-ի դեկտեմբերից: Մասնագետի գլխավորությամբ հավաքականը պարտվել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի առաջին 3 հանդիպումներում: