Բավ է պառակտվել
28-05-2015 12:33

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը կոչ է արել Բլաթերին հրաժարական տալ

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայքը չորեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ ՖԻՖԱ-ի մեքենայության հետ կապված Յոզեֆ Բլաթերը պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի: Իր մեկնաբանության մեջ Դայքը նաև առաջարկել է Եվրոպական ֆուտբոլայի ասոցիացիաների խորհրդին կես տարով հետաձգել մայիսի 29-ին նախատեվող ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները: Դայքի խոսքով՝ Բլաթերի հայտարարությունը այն մասին, որ ՖԻՖա-ն կրկին կարժանանա ֆուտբոլասերների վստահությանը կաշառակերությունը վերացնելու միջոցով, համոզիչ չէր: «Բլաթերը հայտարարեց, որ այժմ եկել է ՖԻՖԱ-ի նկատմամբ վստահությունը վերականգնելու ժամանակը: Սակայն վստահության վերականգման մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի դեռ ՖԻՖԱ-ն գլխավորում է Բլաթերը», — ասաց Դայքը: Նա նաև հայտարարեց տվյալ հարվը քվեարկության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին, եթե Բլաթերը հրաժարվի հրաժարական տալ սեփական ցանկության համաձայն: Դայքը նաև չբացառեց, որ Բլաթերին հնարավոր է ստիել հրաժարական տալ: Հիշեցնենք, որ Յոզեֆ Բլաթերը մտադիր էր չորրորդ անգամ վերըտրվել որպես ՖԻՖԱ-ի նախագահ: Այս ընտրություններին որպես նրա հակառակորդն է հանդես գալիս Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը: