Բավ է պառակտվել
31-05-2017 18:22

Ռուբեն Հայրապետյանը կմնա ՀՖՖ նախագահի պաշտոնում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը կշարունակի իր պաշտոնավարումը:
Պատասխանելով լրագրողների հարցին, նա նշել է, որ« մնում է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում»:
Ավելի վաղ Հայրապետյանը չէր բացառել իր հրաժարականը՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի ավարտից հետո:
Ընտրական փուլի հինգ տուրերից հետո Հայաստանը 6 միավորով Ռումինիայի հավաքականի հետ կիսում է չորրորդ-հինգերորդ հորիզոնականները:
Անվիճելի առաջատարն է Լեհաստանի հավաքականը՝ 13 միավոր: Մոնտենեգրոյի և Դանիայի հավաքականները հավաքել են յոթական միավոր: Խմբի ակներև աութսայդերը Ղազախստանի թիմն է, որը հավաքել է ընդամենը երկու միավոր:
2002 թ. Հայրապետյանն ընտրվել է ՀՖՖ նախագահ, իսկ 2006, 2010 և 2015թթ. վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: