Բավ է պառակտվել
28-11-2013 00:02

Գևորգ Ղազարյանը երկարաձգեց պայմանագիրը «Շախտյոր»-ի հետ

Հայաստանի ազգային հավաքականաի և Կարագանդայի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբների հարձակվող 25-ամյա Գևորգ Ղազարյանը նոր պայմանագիր է ստորագրել Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ` երկարացնելով այն երկու տարով:

Ամառը Գևորգ Ղազարյանը «Շախտյոր» է տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»-ից վարձակալության հիմունքներով: Այժմ ակումբները պայմանավորվել են ֆուտբոլիստի տեղափոխման համար և Գևորգ Ղազարյանը ստորագրել է անձնական պայմանագիր կարագանդիացիների հետ: Այժմ մնում է միայն վճարել ֆուտբոլիստի տրանսֆերային գինը: