Բավ է պառակտվել
14-07-2014 09:22

Գերմանիայի հավաքականը նվաճեց մոլորակի ուժեղագույն հավաքականի տիտղոսը (տեսանյութ, լուսանկարներ)

Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունը: Եզրափակիչ խաղում սեփական ուժերը փրձեցին Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները:

Մոլորակի ուժեղագույն հավաքականի տիտղոսը նվաճեց Գերմանիայի ընտրանին՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով Մարիո Գյոտցեի խփած գոլի շնորհիվ: Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, չնայած՝ կողմերն իրական գոլային պահեր ունեին: Լրացուցիչ ժամանակում Միրոսլավ Կլոզեին փոխարինած Մարիո Գյոտցեն գրավեց Սերխիո Ռոմերոյի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին:

 

Նշենք, որ Գրեմանիան արդեն 4-րդ անգամ է նվաճում ամենա-ամենայի տիտղոսը: Ֆուտբոլի հոբելյանական 20-րդ առաջնությւոնն այլևս պատմությունն է: