Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է անգլիական թիմի վերջին խաղերին չմասնակցելու փաստը։
«Ինձ համար վճարված գումարը, չգիտեմ այն 38, թե 40 միլիոն էր, խաղաժամանակ չի երաշխավորում: Այնպես որ, ես մարզումների ժամանակ հնարավոր ամեն բան անում եմ, որ տեղ նվաճեմ թիմի կազմում, սկսեմ նորից խաղալ»,– ասել է Մխիթարյանը:
Ինչպես նշվում է գրառման մեջ, Մխիթարյանը չի կարծում, թե մասնակցելու է բոլոր խաղերին: Ըստ մարզիկի, նրա` խաղադաշտ դուրս գալը կախված է նաև մարզչի ընտրած մարտավարությունից և մեր մրցակցից:
«Կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին»,– նշել է մարզիկը։