Բավ է պառակտվել
24-09-2016 08:19

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամբողջությամբ ապաքինվել է:

Հայաստանի հավաքականի ավագը և Լյուկ Շոուն պատրաստ են առաջիկա խաղին:

«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է վնասվածքով ֆուտբոլիստների հարցին՝ ասելով, որ այժմ միայն Մարսիալը վնասվածք ունի:

Մխիթարյանը խորացրել էր վնասվածքը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում՝ բաց թողնելով «Ֆեյենորդի», «Ուոթֆորդի» և «Նորթհեմփթոնի» հետ հանդիպումները:

Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը՝ սեպտեմբերի 24-ին հյուրընկալելու է գործող չեմպիոն «Լեսթերին»: