Բավ է պառակտվել
25-10-2016 15:20

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմում

Nերկայացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում: Ենթադրվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո խաղադաշտ է վերադառնալու հենց մանչեսթերյան դերբիում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Մատեո Դարմիան, Քրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարտիալ:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի խաղում: