Բավ է պառակտվել
28-12-2015 09:15

Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 17-րդ տեղը 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում, որոնք հանդես են գալիս եվրոպական առաջնությունների լավագույն հնգյակում։ «Նա աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից է»,- Մխիթարյանի մասին ասում է անգլիական «Լիվերպուլ» ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Վարկանիշը հիմնված է գնահատականների վրա, որոնք ֆուտբոլիստները ստանում են յուրաքանչյուր խաղից հետո whoscored.com հեղինակային պորտալի կողմից։ Վարկանիշում հայտնվելու համար ֆուտբոլիստը պետք է առաջնությունում անցկացնի առնվազն 20 խաղ։ Վարկանիշը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Հարյուրյակը եզրափակում է Խորվաթիայի հավաքականի և իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Միլան Բադելը։