Բավ է պառակտվել
12-10-2016 06:35

Հենրիխ Մխիթարյանն՝ աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում

Բրիտանական ԶԼՄ-ները կազմել են աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման իր վարկածը: «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 73-րդ տեղում է:

«Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած նախորդ երեք մրցաշրջաններում Մխիթարյանը միայն առաջադիմել է: Երբ ֆուտբոլիստը խաղում է այդ մակարդակի վրա, միշտ էլ կգտնվի ակումբ, որը կվճարի մեծ գումար: Այդ ակումբը եղավ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ժոզե Մոուրինյոն պետք է աղոթի, որ Հենրիխը վերադառնա անցած մրցաշրջանի իր խաղամակարդակին», - հայտնում են ԶԼմ-ները: