Բավ է պառակտվել
31-10-2016 10:13

Հենրիխ Մխիթարյանը մարզվել է միայնակ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախօրեին միայնակ է մարզվել անգլիական ակումբի մարզաբազայում: Դա տեղի է ունեցել «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի տնային խաղի հաջորդ օրը: Հայաստանի հավաքականի ավագը չէր հայտավորվել Մանչեսթերում կայացած հանդիպմանը, որն ավարտվել էր 0:0 հաշվով:

Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահեցրել էր, որ Մխիթարյանն աստիճանաբար կհարմարվի անգլիական ֆուտբոլին եւ կցուցադրի իր լավագույն որակները: Հենրիխը վաղուց վերականգնվել է վնասվածքից, սակայն դեռ չի հայտավորվում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Նոյեմբերի 11-ին Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցի Չեռնոգորիայի դեմ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական խաղին, որը կկայանա Երեւանում: