Բավ է պառակտվել
07-12-2016 10:12

Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ իր փոխհարաբերությունների մասին: 

Ֆուտբոլիստի խոսքով, իր և պորտուգալացի մասնագետի միջև ոչ մի խնդիր չկա:
«Խնդիրներ Մոուրինյուի հե՞տ. ես երբեք խնդիրներ չեմ ունեցել մարզիչի հետ, մեր հարաբերությունները միշտ էլ լավ են եղել: Խնդիրն իմ մեջ է եղել, ոչ թե իր: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու եմ ստացել իմ հնարավորությունը», - ասել է Մխիթարյանը:

Նա նաև ընդգծել է, որ մտադիր է ամուր բռնվել այդ հնարավորությունից, որը շատ կարևոր է իր համար:

«Ցանկանում եմ լինել խաղադաշտում, ցանկանում եմ լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկը: Հասկացել էի, որ հեշտ չի լինելու, քանի որ մեկնարկային կազմի համար պայքարում է 25 ֆուտբոլիստ», - նշել  է Մխիթարյանը: