Բավ է պառակտվել
20-11-2015 13:26

«Լավագույն մրցաշրջաններից մեկն եմ անցկացնում».Հենրիխ Մխիթարյան

Այսօր Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի «Համբուրգին»: Դորտմունդյան թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքական չի մեկնել և վերջին երկու շաբաթվա ընթացքում հանգիստ մարզվելու հնարավորություն է ունեցել, խաղից առաջ հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում լավ ենք աշխատել և պատրաստ ենք «Համբուրգի» հետ հանդիպմանը: Ես հավաքական չեմ մեկնել, բայց հանգստանալու մասին նույնիսկ խոսք չի կարող լինել: Լիովին կենտրոնացած ենք Համբուրգում կայանալիք խաղի վրա: Պետք է շարունակենք քրտնաջան մարզվել:
Շատ ենք տխրել` իմանալով այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Փարիզում, սակայն մեզ ոչինչ չի մնում անել, քան շարունակել ֆուտբոլ խաղալ: Դա արդեն անցյալում է, և մենք ոչինչ չենք կարող փոխել: Ահաբեկչության դեմ պայքարը մեր աշխատանքը չէ:
Մթնոլորտը «Բորուսիայում», ի հեճուկս վերջին իրադարձությունների, լավն է: Կարծում եմ` պատրաստ կլինենք խաղին: Համբուրգում տեղի ունեցած վերջին խաղերը մեզ համար դրական չեն եղել: Ուստի առաջիկա հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Ենթադրում եմ, որ լավագույն մրցաշրջաններից մեկն եմ անցկացնում իմ կարիերայում: Եվ դա, իհարկե, ուրախացնում է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: