Բավ է պառակտվել
24-09-2015 14:25

Հենրիխ Մխիթարյանը Բորուսիայի կազմում հոբելյանական խաղն է անցկացրել

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» մարզաշապիկով պաշտոնական հանդիպումներում 100-րդ անգամ է խաղադաշտ մտել, հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական թվիթերյան էջը: 
Հայ 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի «Հոֆենհայմի» հետ արտագնա մրցավեճին, որն ավարտվել է 1:1 հաշվով: 
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը` Դոնեցկի «Շախտյորից»: