Բավ է պառակտվել
03-05-2016 16:24

Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության ապրիլի լավագույն ֆուտբոլիստ: 
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում կայացած հարցման արդյունքում 27-ամյա խաղացողը ստացել է ձայների 42 տոկոսը: 
Երկրորդ տեղը 31 տոկոս ձայներով զբաղեցրել է «Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը: Նրան ում հաջորդել են «Բորուսիայի» մեկ այլ ներկայացուցիչ Քրիստիան Պուլիշիչը (16%) և «Բայերի» ծագող աստղ Յուլիան Բրանդտը (11%):