Բավ է պառակտվել
14-05-2016 09:17

Հենրիխ Մխիթարյանը որոշում կընդունի առաջիկա 10 օրում

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հետագա կարիերայի վերաբերյալ որոշում կընդունի առաջիկա տասը օրում: Այդ մասին հայտնել է 27-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

Մխիթարյանը մերժել է դորտմունդյան ակումբի առաջարկը եւ չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2017թ. ամռանը:

Գերազանց մրցաշրջան անցկացրած Մխիթարյանին գնելու մեծ ցանկություն ունի Լոնդոնի «Արսենալը», որը բանակցությունները սկսել է 21 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկով, սակայն պատրաստ է այն հասցնել 31 միլիոնի:

Բունդեսլիգայի առաջնությունն ավարտվում է մայիսի 14-ին: Գերմանիայի փոխչեմպիոն «Բորուսիան» կընդունի «Քյոլնին»: Վերջին տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:30-ին: