Բավ է պառակտվել
01-09-2016 08:58

Հենրիխ Մխիթարյանը Չեխիայի հետ ընկերական խաղի ժամանամակ վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  վնասվածք է ստացել նախօրեին  չեխերի հետ կայացած ընկերական խաղում: 

Հայկական թիմի  առաջատարը փոխարինվեց խաղի 38-րդ րոպեին:

Դեռ հայտնի չէ, թե որքանով է լուրջ Մխիթարյանի վնասվածքը:

Սեպտեմբերի 4-ին հայ ֆուտբոլիստները դանիացիների հետ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կանցկացնեն 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղը: