Բավ է պառակտվել
25-05-2016 13:34

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկածներին

Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆուտբոլիստների շրջանում անցկացված հարցման արդյունքում

Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկածներին:

«Իսկապես, մեծ պատիվ է ընտրվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալություն բոլոր քվեարկողներին այս զարմանալի ընտրության համար»,- գրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը:

Մխիթարյանը լավագույն խաղացող է ճանաչվել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում անցկացված հարցման արդյունքում։
Նշենք, որ գերմանական Kicker-ը հարցում էր անցկացրել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում՝ որոշելու մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Հայաստանի հավաքականի ավագը հավաքել էր ձայների 31.1 տոկոսը՝ գերազանցելով Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկուն (22.1) ու Թոմաս Մյուլերին (13.6), ինչպես նաև իր ակումբակից Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին (13.2):