Բավ է պառակտվել
01-07-2016 12:56

Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» համաձայնեցված է

Հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հաղորդել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» արդեն համաձայնեցված է: Մխիթարյանի տրանսֆերը «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» համաձայնեցված է: Հենրիխն արդեն բնակարան է գտել Մանչեսթերում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» Մխիթարյանի տրանսֆերի համար կստանա 42.5 մլն եվրո:

Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի ամառը։ 2015/16 խաղաշրջանի ժամանակ Մխիթարյանը 31 խաղ է անցկացրել Գերմանիայի առաջնության ժամանակ` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ 2015-2016 խաղաշրջանի լավագույն խաղացողը գերմանական Բունդեսլիգայում։