Բավ է պառակտվել
21-10-2015 14:07

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու

Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Գաբալայի» հետ մրցելու համար մեկնել է Բաքու: Թիմի հետ չի մեկնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 
Օդանավակայանում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն ասել է. «Մենք զրուցել ենք Մխիթարյանի հետ և եկել ենք այն եզրակացության, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի առաջիկա խաղը»: 
Հիշեցնենք, որ «Գաբալա»ш – «Բորուսիա» մրցավեճը կկայանա վաղը` հոկտեմբերի 22-ին: