08-08-2016 09:15

Հենրիխ Մխիթարյանը դարձել է Անգլիայի Սուպերգավաթակիր

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի Սուպերգավաթակիր է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Նախորդ կիրակի մանկունիացիներն Անգլիայի գավաթակրի կարգավիճակով հաղթանակ են տարելՊպրեմիեր լիգայի հաղթող «Լեսթերի» նկատմամբ 2:1 հաշվով։ Գոլերի հեղինակներն էին Ջեսի Լինգրադը և Զլաթան Իբրահիմովիչը (Մանչեսթեր Յունայթեդ), Ջեյմի Վարդին (Լեսթեր):

Մխիթարյանը դաշտ է դուրս եկել խաղի վերջում։

Մանչեսթեր Յունայթեդն Անգլիայի սուպերգավաթակիր է դառնում 21-րդ անգամ։