Բավ է պառակտվել
15-08-2014 14:18

Մեր հիմնական նպատակը Չեմպիոնների լիգայում խաղալն է. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանից առաջ հայտարարել է, որ իր թիմի հիմնական նպատակն է լինել Բունդեսլիգայի լավագույն եռյակում եւ մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը:

-Այս մրցաշրջանում շատ դժվար է լինելու մրցել «Բավարիայի» հետ. այն աներեւակայելի ուժեղ ակումբ է։

Պետք է կենտրոնացնենք ամբողջ ուժերը, որպեսզի 2014/2015 մրցաշրջանի արդյունքում առաջին եռյակում տեղ զբաղեցնենք եւ հնարավորություն ունենանք խաղալ Չեմպիոնների լիգայում։ Դա մեր հիմնական նպատակն է: