Բավ է պառակտվել
09-03-2016 13:37

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի ամենաարագ խաղացողների թվում

Opta-ն ներկայացրել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի 5 ամենաարագ ֆուտբոլիստներին: Երրորդ տեղում է հայտնվել Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 34.1 կմ/ժամ արագություն է զարգացրել Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում: Այդ ցուցանիշով առաջին տեղում է «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 34.6 կմ/ժամ արագություն:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե: «Բավարիան» պահպանում է 5 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող դորտմունդցիների նկատմամբ: