02-03-2017 16:22

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է «Մ ՅՈւ»-ի ամսվա լավագույն խաղացողի կոչմանը

Հայաստանի հավաքականի և « Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է իր ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը. Այդ մաին հայտնում է «Մ ՅՈւ»-ի պշտոնական կայքը:
Հայ կիսապաշտպանից բացի փետրվար ամսվա լավագույն խաղացողի կոչմանը նոմինացված են նաև Պոլ Պաբլոն և Զլատան Իբրահիմովիչը:
Երեք ֆուտբոլիստն էլ « Յունայթեդ»-ի կազմ են ընդգրկվել անցած տարվա ամռանը, և հանդիսանում են ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի հաճախորդները:
Փետրվար ամսվա ընթացքում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 5 ֆուտբոլային հանդիպման, խփել է 2 գոլ և երկու անգամ ճանաչվել է «հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»: Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է 6 հանդիպման, դարձել է 7 գոլի հեղինակ և երկու անգամ ճանաչվել է « հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»: Պոլ Պոգբան մասնակցել է 6 հանդիպման,գոլի չի խփել, իսկ « հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվել է մեկ անգամ: