Բավ է պառակտվել
03-05-2017 17:53

Հենրիխ Մխիթարյանը կարող է գերազանցել Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է « ՄՅՈւ»-ի ռեկորդակիր դառնալ՝ ակումբի արտագնա խաղերում խփած գոլերի քանակով, այս մասին գրում է անգլիական «Express» պարբերականը:
Աղբյուրի համաձայն, հայ կիսապաշտպանն արդեն իսկ գոլերի հեղինակ է դարձել չորս արտագնա խաղում անընդմեջ, և եթե իսպանական «Սելտայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի խաղին կարողանա գրավել հակառակորդի դարպասը, ապա կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության միակ ֆուտբոլիստը, ով գոլերի հեղինակ է դարձել 5 արտագնա խաղում անընդմեջ:
Այդպիսով Մխիթարյանը կարող է գերազանցել Կրիշտյանու Ռոնալդուի, Դուայթ Յորքի և Ուեյն Ռունիի ռեկորդները:
«Սելտայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղը կկայանա մայիսի 4-ին: