Բավ է պառակտվել
21-01-2015 10:12

Հենրիխ Մխիթարյանը նշում է 26-ամյակը

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է 26-ամյակը: Մխիթարյանը կարիերան սկսել է Երեւանի «Փյունիկում» եւ 2009-ին տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»: Մեկ տարի անց ֆուտբոլիստը կարիերան շարունակել է Դոնեցկի «Շախտյորում», որի կազմում 2012/13-ի Ուկրաինայի առաջնությունում դարձել է 25 գոլի հեղինակ՝ մրցաշարում սահմանելով արդյունավետության ռեկորդ: 2013-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիան» նրա տրանսֆերի համար վճարեց 27.5 միլիոն եվրո, որն ամենաթանկն էր գերմանական ակումբի պատմության ընթացքում: Հենրիխը 5 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014): Հայաստանի հավաքականում Մխիթարյանն անցկացրել է 50 հանդիպում եւ 16 խփած գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: