21-03-2017 12:06

Հենրիխ Մխիթարյանը կխաղա Յուրա Մովսիսյանի դեմ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը տեղեկացրել է թիմի ամառային ծրագրերի մասին:
Խաղաշրջանին նախորդող շրջագայության ընթացքում «ՄՅՈւ»-ն հինգ խաղ կանցկացնի ԱՄՆ-ում: Երկշաբաթյա շրջագայությունը կներառի հանդիպումներ Լոս Անջելեսում, Սոլթ Լեյք Սիթիում, Սանտա Կլարայում և Վաշինգտոնում:
Հետևաբար ֆուտբոլի սիրահարները հնարավորություն կունենան ականատես լինել Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի դիմակայությանը, ովքեր դաշտ դուրս կգան միմյանց դեմ՝ « ՄՅՈւ»-ի և «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմերում:
«Հյուսիսային Ամերիկա այցը թիմին հնարավորություն կտա լավագույնս պատրաստվել նոր խաղաշրջանին՝ օգտագործելով առաջատար մարզչական կենտրոններ և խաղալով մեծ մարզադաշտերում»,- հայտարարել է անգլիական ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ կատարած նախորդ երկու այցերի ընթացքում տարբեր նահանգներում «ՄՅՈւ»-ի խաղերին ներկա են եղել ավելի քան կես միլիոն երկրպագուներ: