Բավ է պառակտվել
23-05-2017 13:59

Հենրիխ Մխիթարյան. Պի՛նդ մնա Մանչեսթեր

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին:
Նախօրեին գիշերը Մեծ Բրիտանիայի խոշորագույն « Մանչեսթեր Արենա» մարզադաշտում պայթյուն էր որոտացել: Բրիտանական ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն է որակել: Վերջին տվյալների համաձայն զոհվել է 23 մարդ, 59 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոցներ:
«Պի՛նդ մնա Մանչեսթեր: Իմ մտքերն ու աղոթքները բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են անցած գիշեր տեղի ունեցած ահավոր հարձակման արդյունքում»,- գրել է Մխիթարյանն իր Twitter-յան էջում: