23-01-2017 17:41

Գեղարդ Մուսասին 2016թ. Նիդերլանդների լավագույն մարտիկ է ճանաչվել

Խառը մենամարտերի հայտնի պրոֆեսիոնալ մարտիկ, ազգությամբ հայ Գեղարդ Մուսասին ճանաչվել է «2016թ. Նիդերլանդների լավագույն մարտիկ»:
Հոլանդական «Mmadna.nl» սպորտային կայքի քվեարկության արդյունքների համաձայն, տվյալ նոմինացիայում քվեարկողների 61% -ն իր ձայնը տվել է հայկական ծագում ունեցող մարտիկին:
Կայքում քվեարկությունն ընթացել է 15 նոմինացիայում, որոնց թվում են « Տարվա մարտ», « Տարվա դեբյուտ», « Տարվա վերադարձ», « Տարվա լավագույն կին-մարտիկ» և այլն:
Գեղարդ Մուսասին (Մովսիսյան) հանդես է գալիս հոլանդական «Ջուրոջին Լեյդեն» ակումբի կազմում:
Հայազգի մարտիկը ծնվել է 1985թ. օգոստոսի 1-ին՝ Իրանում: 1989թ. Գեղարդի ընտանիքը տեղափոխվել է Նիդերլանդներ: