Բավ է պառակտվել
06-06-2015 11:39

Ծառուկյանը Օլիմպիական կոմիտեի 25-ամյակին Հայաստան կհրավիրի ԱՄՕԿ-ի և ՄՕԿ-ի նախագահներին

«Գագիկ Ծառուկյանը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, պատրաստվում է մեծ «տոնակատարությունների»՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեի 25-ամյակին, որը կնշվի սեպտեմբեր-հոկտեմբերին, ինչի առիթով Գագիկ Ծառուկյանը Հայաստան կհրավիրի ԱՄՕԿ-ի և ՄՕԿ-ի նախագահներին: Նա Դավթաշենում օլիմպիական 10 մարզական օբյեկտ է կառուցել, որոնց հանդիսավոր բացումը կլինի Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ»,–գրում է պարբերականը։