Բավ է պառակտվել
30-03-2016 12:09

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կխաղա Գվատեմալայի թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ԱՄՆ-ում կայանալիք հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում կանցկացնի Գվատեմալայի թիմի հետ, հայտնում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:
Հայաստանի ու Գվատեմալայի հավաքականները հանդիպել են նաև 2000 թվականին, երբ գրանցվել է 1:1 հաշիվը: ԱՄՆ-ում Հայաստանի թիմն անցկացնելու է ևս մեկ ընկերական խաղ:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 116-րդն է, իսկ Գվատեմալան՝ 95-րդը: