Բավ է պառակտվել
07-07-2014 20:45

Պահպանակներ՝ ՌԴ ֆուտբոլային միության շենքի մոտ

Մի խումբ երիտասարդներ հուլիսի 7-ին բողոքի ակցիա են անցկացրել Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) շենքի մոտ: Ակցիայի նախաձեռնողները մոսկովյան ակումբներից մեկի ֆանատներն են:

Ակցիայի մասնակցիները պահպանակներ են նետել շենքի մուտքի առջեւ՝ դժգոհություն հայտնելով ՌՖՄ-ի նախագահ Նիկոլայ Տոլստիխի գործունեության վերաբերյալ: Երիտասարդները մոտ 5 րոպե պահանջել են Տոլստիխի հրաժարականը, այնուհետեւ հեռացել են:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ռուսները չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ ճանապարհը զիջելով Բելգիայի եւ Ալժիրի հավաքականներին: